Իրավական08:41, 15 Փետրվար 2018
Թուրք պրոֆեսորը դատի է տվել Էրդողանին մտավորակններին վիրավորելու համար

Հայտնի թուրք մտավորական, հրապարակախոս Բասքըն Օրանը հայց է ներկայացրել երկրի նախագահ Ռեջեշփ Թայիփ Էրդողանի դեմ: Օրանը մեղադրում է Էրդողանին Աֆրինում Թուրքիայի գործողությունները քննդատող 170 մտավորականների հասցեին վիրավորական խոսքեր հնչեցնելու համար:
Ըստ «Demokrathaber» լրատվական կայքի՝ վերոնշյալ մտավորակնները հայտարարություն էին տարածել, որում, դատապարտելով Սիրիայի Աֆրին շրջանում թուրքական ԶՈՒ-ի սկսած ռազմական գործողությունները, նախագահից պահանջել էին խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու ճանապարհ գտնել:
Էրդողանը խիստ արձագանք էր տվել այս կոչին՝ իր ելույթում մտավորակններին անվանելով «դավաճաններ, անբարոյականներ, ահաբեկիչների աջակիցներ, ինքնակոչ մտավորականներ, կեղծավորներ» և այլն:
Օրանի փաստաբանի՝ դատարան ներկայացրած հայցում նշվում է որ նախագահը իր այս ելույթով խախտել է Թուրքիայի ՔՕ 125-րդ և 216-րդ հոդվածները և արժանի է պատժի
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |