Իրավական07:39, 20 Փետրվար 2018
Թուրքիայի քաղաքացին հեռախոսում Օջալանի նկարն ունենալու համար ձերբակալվել է

Ստամբուլի ոստիկանություն ահազանգ է ստացվել մի քաղաքացու կողմից, ով պնդել է, որ հասարակական տրանսպորտում մեկ այլ քաղաքացու հեռախոսի մեջ նկատել է «Քրդական Բանվորական կուսակցության« (ՔԲԿ) առաջնորդ Աբդուլլահ Օջալանի լուսանկարը: Բացի այդ, վերջինս հաղորդել է ոստիկանությանը, որ տեսել է այդ քաղաքացու՝ Whatsapp հավելվածում «հեղափոխություն» անվամբ խմբում նամակագրությունը:
Քաղաքացու ահազանգից հետո ոստիկանությունը կանգնեցրել է ավտոբուսը, որով երթևեկում էին վերոնշյալ քաղաքացիները և խուզարկել «մեղավորին»: Բացի հեռախոսից որևէ այլ կասկածելի բան չգտնելով հանդերձ՝ նրան բերման են ենթարկել: Ըստ թուրքական «Diken» լրատվական կայքի՝ դատախազության որոշմամբ հեռախոսում Օջալանի նկարը ունենալու և կասկածելի նամակագրության համար քաղաքացին կալանավորվել է, հեռախոսը՝ առգրավվել:
Կայքը հիշեցնում է, որ նմանատիպ դեպք նախորդ շաբաթ ևս տեղի էր ունեցել: Երբ ավտոբուսում մի կին, լսելով 2 այլ ուղևորնեի խոսակցություն, ահազանգել էր ոստիկանություն և պնդել , որ ուղևորները իրենց զրույցի ընթացքում վիրավորել են նախագահ Էրդողանին: Ահազանգից հետո վերոնշյալ ուղևորները նույնպես բերման էին ենթարկվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |