Իրավական07:43, 26 Փետրվար 2018
Թուրքիայի քաղաքացի 15 կին մահապատժի են դատապարտվել Իրաքում

Բաղդադի քրեական դատարանը մահապատժի է դատապարտել Թուրքիայի 15 կին քաղաքացիների, որոնք մեղադրվում են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու մեջ: Թուրքիայի քաղաքացի մեկ այլ կին ահաբեկիչ էլ իրաքյան դատարանի կողմից դատապարտվել է ցմահ ազատազրկման: Նշվում է, որ բոլոր մեղադրյալներն ընդունել են իրենց մեղքը:
2017-ի դեկտեմբերին ԻՊ-ի նկատմամբ հաղթանակ տարած Իրաքում ահաբեկչական կազմակերպության անդամների կամ նրանց ազգական հանդիսացող ավելի քան 560 կին է ձերբակալվել: Փորձագետների կարծիքով Իրաքում ԻՊ-ի անդամ լինելու մեղադրանքով ձերբակալվածների թիվն այս պահին անցնում է 20 հազարը:
Իրաքյան օրենքներով խիստ պատիժներ են սահմանված բոլոր նրանց համար, ովքեր որևէ աջակցություն են ցուցաբերել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը: Կարող են մահվան դատապարտվել նույնիսկ ԻՊ անդամ հանդիսացող, սակայն ահաբեկչական կազմակերպության կողմից ակտիվ ռազմական գործողություններին չմասնակցած անձինք:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |