• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 18:43
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական09:22, 28 Փետրվար 2018

Սկանդալային հայտարարություն արած թուրք հաղորդավարը աշխատանքից ազատվելու դիմում է գրել

Սկանդալային հայտարարություն արած թուրք հաղորդավարը աշխատանքից ազատվելու դիմում է գրել

Թուրքական «Akit TV» հեռուստաալիքի հաղորդավար Ահմեթ Քեսերի սկանդալային հայտարարության շուրջ առաջացած աղմուկի արդյունքում նա աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել:

«Akit TV-ի եթերում «Օրը սկսվում է» հաղորդման 2018 թվականի փետրվարի 27-ի թողարկման ընթացքում հաղորդավար Ահմեթ Քեսերի թուրք զինվորի՝ խաղաղ բնակիչ սպանելու մասին արտահայտությունները  դուրս են եկել իրենց իրական իմաստից և չեն ողջունվել մեր կազմակերպության կողմից: Ահմեթ Քեսերը մեր կազմակերպության նկատմամբ լինչի դատաստան տեսնելու հնարավորությունները բացառելու նպատակով աշխատանքից  ազատվելու դիմում է ներկայացրել»,- ասված է «Akit TV»-ի պարզաբանման մեջ:

Սոցցանցերում արված պատասխան քննադատական գրառումներից ու դատապարտումներից բացի Քեսերի դեմ նաև դատական հայց է ներկայացվել: 

Հայցը ներկայացրել է գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) պատգամավոր Էրեն Էրդեմը:

«Հուլիսի 15-ին (հեղաշրջման փորձի օրը-խմբ.) այս մարդու նման մտածողները ռմբակոծեցին մեջլիսը: Այս ԻՊ-ականն էլ սպառնացել է ռմբակոծել խորհրդարանը: Մեկը արել է, մյուսը սպառնացել է, որ կանի: Նույն խելքն է, նույն մտածելակերպն ու մոտեցումը: Հաղորդում ենք ներկայացրել հանցագործության մասին: Եթե դատախազները չանեն անհրաժեշտը, այդպիսով նրանք տեր կկանգնեն այդ խոսքերին»,- գրել է պատգամավորը:

Հիշեցնենք, որ «Օրը սկսվում է» առավոտյան ծրագրի հաղորդավար Քեսերը հայտարարել է, որ եթե թուրքերը խաղաղ բնակիչներ սպանելու լինեն, ապա դա պիտի սկսեն Ստամբուլի հարուստ թաղամասերից, քանի որ այնտեղ բազմաթիվ դավաճաններ են ապրում: Քեսերը չի մոռացել Թուրքիայի մեջլիսի մասին, որտեղ, ըստ նրա, քիչ դավաճան պատգամավորներ չկան:

«Եթե քաղաքացիականներ սպանելու լինենք, ապա Ջիհանգիրից (Ստամբուլի հարուստ թաղամաս-խմբ.)… Նիշանթաշում, Էթիլերում բազմաթիվ դավաճաններ կան… Թուրքիայի ազգային մեծ ժողովում ևս քիչ չեն…»,- մասնավորապես ասել էր Քեսերը:

Աղբյուր`    Cumhuriyet

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}