• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 18:42
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական06:52, 01 Մարտ 2018

Ցմահ ազատազրկման դատապարտված լրագրողին ևս 5 տարվա պատիժ՝ Էրդողանին վիրավորելու համար

Ցմահ ազատազրկման դատապարտված լրագրողին ևս 5 տարվա պատիժ՝ Էրդողանին վիրավորելու համար

Թուրք լրագրող Ահմեթ Ալթանը դատապարտվել է 5 տարի և 11 ամիս ազատազրկման՝ ահաբեկչական խմբավորման օգտին քարոզչություն անելու և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով։

Մեղադրանքի պատճառը ինտերնետային կայքերից մեկում Ալթանի կողմից հրապարակված «Ճզմել-անցնել» խորագրով հոդվածն է, որտեղ հեղինակը իշխանությանը մեղադրում է քրդական թաղամասերում խրամատներ փորող երեխաներին տանկերով սպանելու մեջ,  «արդարացնում»  (ըստ մեղադրանքի) Դիարբեքիրում,  Ջիզրեյում, Շըրնաքում ու Մարդինում «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK)  գործունեությունը։

Հաշվի առնելով դատարանում Ալթանի պահվածքը՝ դատարանը պատժի մեղմացում չի սահմանել։

Նշենք , որ Ահմեթ Ալթանը,  նրա եղբայր Մեհմեթ Ալթանը և Նազլը Ըլըջաքը ընդամենը երկու շաբաթ առաջ մեկ այլ դատավարության արդյունքում դատապարտվել էին խիստ ռեժիմի  ցմահ ազատազրկման։  Նրանք մեղադրվում էին 2016թ․ հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի մասին նախապես տեղեկություն ունենալու և սահմանադրությունը խախտելու մեջ։

Հեղաշրջման փորձից առաջ թուրքական «Can Erzincan TV»-ի եթերում Ահմեթ և Մեհմեթ Ալթանները և Նազլը Ըլըջաքը խոսել էին  քաղաքական թեմաներից։ Ձախողված հեղաշրջումից հետո օրենքի ուժ ունեցող որոշումներից (KHK) մեկով նշյալ հեռուստաընկերությունը փակվել էր, իսկ Ահմեթ Ալթանը, նրա եղբարն ու Ըլըջաքը մեղադրվել էին սպասվող հեղաշրջման մասին իրենց վերլուծություններում բացահայտորեն հայտարարելու մեջ։

Ահմեթ Ալթանը Թուրքիայում հայտնի լրագրող, գրող և բանաստեղծ է։ Նա եղել է թուրքական «Taraf» թերթի գլխավոր խմբագիրը, թղթակցել  «Nokta» ամսագրին, «Hürriyet» և «Güneş» պարբերականներին։

Աղբյուր`    Deutsche Welle

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}