• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 18:42
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական11:58, 15 Մարտ 2018

Քուրդ զինյալները մահափորձ էին ծրագրել Էրդողանի և նրա ընտանիքի դեմ

Քուրդ զինյալները մահափորձ էին ծրագրել Էրդողանի և նրա ընտանիքի դեմ

Թուրքիայի ոստիկանությունը ահաբեկչության գործի շրջանակներում հարցաքննել է «Քուրդիստանի ազատության բազեներ» (TAK) խմբավորման անդամներ Զոզամ Քութումին, Մեհմեթ Էմին Թորենին և Գյուլշեն Բահադիրին։  Վերջիններս մասնակցություն են ունեցել Ստամբուլում պայթյունների կազմակերպմանը 2016-ին:

Հարցաքննության ժամանակ հայտնի է դարձել, որ քուրդ զինյալները պատրաստվում էին մահափորձ կատարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ։

Քրդական խմբավորման անդամների տանը կատարված խուզարկության արդյունքում ձեռք են բերվել մի շարք ապացույցներ:  Մասնավորապես հայտնաբերվել է ծածկագիր, որը վերծանելուց հետո հայտնի է դարձել, որ քուրդ զինյալները պատրաստվում էին մահափորձ կատարել ոչ միայն Էրդողանի, այլ նաև նրա ընտանիքի անդամների և հարազատների դեմ։

Քրդական խմբավորման անդամների տանը հայտնաբերվել է նաև զենք-զինամթերք:

Հիշեցնենք, որ 2016թ. դեկտեմբերի 10-ի երեկոյան Ստամբուլի Բեշիքթաշ շրջանում գտնվող «Vodafone Arena» մարզադաշտի հարակից տարածքում տեղի ունեցած պայթյունների  հետևանքով զոհերի թիվը հասել էր 46-ի։ Իսկ 2016թ. հունիսի 7-ին, Ստամբուլի Վեզնեջիլեր թաղամասում տեղի ունեցած հզոր պայթյունից սպանվել էր 12 մարդ, վիրավորել՝ 44-ը։ 

Աղբյուր`    Internethaber

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}