• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 18:43
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական12:59, 16 Մարտ 2018

Դեմիրթաշը խոսել է դատարանում․ «Այս դատավարությունը հակասահմանադրական է»

Դեմիրթաշը խոսել է դատարանում․ «Այս դատավարությունը հակասահմանադրական է»

Թուրքիայում կայացել է քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի և «ԺԴԿ» պատգամավոր Սըրրը Սուրեյյա Օնդերի դեմ հարուցված դատական գործով երրորդ նիստը։

Դեմիրթաշը հայտարարել է, որ իր և գործընկերոջ պատգամավորական անձեռնմխելիության չեղարկումն ու իրենց դեմ դատական գործի հարուցումը հակաօրինական է։ Վերջիններիս դեմ դատական գործ է հարուցվել 2013թ․ Նովրուզի տոնակատարությունների ժամանակ ունեցած ելույթների պատճառով։

Նիստի ժամանակ ԴԵմիրթաշը մասնավորապես հայտարարել է․ «Համաձայն սահմանադրության 83/2 հոդվածի՝ առանց խորհրդարանի որոշման չի կարելի չեղարկել անձեռնմխելիությունը և կալանավորել պատգամավորներին։ Դուք պետք է հիմք ընդունեք սահմանադրությունը։ Այստեղ խոսքը գնում է սահմանադրությանը, օրենքին և  խորհրդարանի ներքին կանոնադրությանը հակասող գործընթացի մասին։ Օրենքը մեկ անձի համար չի հնարվում։ Խորհրդարանը պետք է որոշում կայացնի, այդ որոշումը հրապարակվի Պաշտոնական թերթում, այլ ոչ թե ներկայացվի հանրապատության նախագահի հաստատմանը»։

Դեմիրթաշը հիշեցրել է, որ իրենց պատգամավորական անձեռնմխելիության չեղարկումը ոչ թե թուրքական մեջլիսի որոշմամբ է եղել, այլ հանրապետության նախագահի։

«Դրանով գլխատվեց հենց ինքը՝ անձեռնմխելիություն երևույթը։ Բացահայտորեն հակաօրինական եղանակով պատգամավորները զրկվել են մանդատից և կալանավորվել։ Դատարանը պետք է դադարեցնի այդ գործընթացը։ ՄԵր դեմ բացահայտ խտրականություն է կիրառվել, նոր օրենք է հնարվել՝ խախտելով սահմանադրությունը», -հավելել է ԺԴԿ նախկին համանախագահը։

Նա հիշեցրել է, որ իրենց նկատմամբ այս հակաօրինական քայլին հավանություն է տվել նաև գլխավոր ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն։ «Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդը, քվեարկելով պատգամավորների անձեռնմխելիության չեղարկումը հնարավոր դարձնող սահմանադրական փոփոխությունների օգտին՝ հայտարարել էր․ «Դա հակասահմանադրական է, բայց «այո» պիտի ասենք»։

Դեմիրթաշը պահանջել է, որ պատգամավորական մանդատից, անձեռնմխելիությունից զրկված պատգամավորների վերաբերյալ փաստաթղթերը ուղարկվեն մեջլիս, քանի որ այդ հարցում մեջլիսի որոշումը անհրաժեշետություն է։

Աղբյուր`    Diken

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}