Իրավական11:46, 22 Մարտ 2018
Ամերիկյան դատախազությունը Էրդողանի թիկնապահների նկատմամբ մեղադրանքը հանել է

ԱՄՆ-ում 2017 թվականի մայիս 16-ին թուրքական դեսպանության շենքի դիմաց հավաքված ցուցարարների վրա հարձակման մեջ մեղադրվող Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության 15 աշխատակիցներից 11-ի վերաբերյալ մեղադրանքները հանվել են:
Վաշինգտոնի դաշնային դատախազների պահանջով նախորդ տարվա նոյեմբեր ամսին թիկնապահներից 4-ի, իսկ այս տարվա փետրվար ամսին ԱՄՆ արտգործնախարար Ռեքս Թիլերսոնի՝ Թուրքիա կատարելիք այցից մեկ օր առաջ ևս 7-ի նկատմամբ մեղադրանքը հանվել է:
Մեղադրանքից ազատվածների շարքերում է նաև Էրդողանի անվտանգության ծառայության ղեկավարը: Մնացած 4-ի գործով հետաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ մայիսի 16-ին ԱՄՆ-ի հայ, քուրդ, ասորի և եզդի համայնքների ներկայացուցիչները ցույց էին կազմակերպել Վաշինգտոնում՝ բողոքելով Էրդողանի` ԱՄՆ այցի դեմ: Էրդողանի թիկնապահները հարձակվել էին խաղաղ ցուցարարների վրա և դաժան ծեծի ենթարկել նրանց: Միջադեպի հետևանքով վիրավորվել էր 9 ցուցարար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |