• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 21:19
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական07:49, 23 Մարտ 2018

Երուսաղեմի հայոց պատրիարքը դիմել է Թուրքիայի Սահմանադրական դատարան

Երուսաղեմի հայոց պատրիարքը դիմել է Թուրքիայի Սահմանադրական դատարան

Երուսաղեմի հայոց պատրիարքարանը նախկինում իրեն պատկանող կալվածքները վերադարձնելու համար դիմել է Թուրքիայի Սահմանադրական դատարան։

Պատրիարքարանը ժամանակին Պոլիսում բազմաթիվ կալվածքներ է ունեցել, որոնք 1973 թվականից հետո բռնագրավվել են պետության կողմից։ 
Երուսաղեմի հայոց պատրիարքարանը իր իրավունքները վերականգնելու համար Թուրքիայի տարբեր դատարաններում իրավական պայքար է մղել։ Քանի որ մինչ այժմ որևէ արդյունք չի արձանագրվել, Երուսաղեմի պատրիարք Նուրհան արք. Մանուկյանը դիմել է Սահմանադրական դատարան։

Նշենք, որ Թուրքիայի իշխանությունները նախկինում լուծարել էին պատրիարքարանը ներկայացնող «Սուրբ Հակոբ» հիմնադրամը։ Երուսաղեմի պատրիարքարանը և «Սուրբ Հակոբ» հիմնադրամը իրականում նույն մարմինն են, քանի որ պատրիարքարանի պաշտոնական անվանման մեջ անգլերենով նշվում է «Saint James», իսկ արաբերեն «Մար Հակոբ» անունները։ Բացի այդ, օրվա պատրիարքը համարվում է  հիմնադրամի նախագահը։ Սա մի երևույթ է, որ այնքան էլ հասկանալի չէ Թուրքիայի իշխանությունների համար, որոնք պաշտոնապես լուծարված են համարում վերոնշյալ հիմնադրամը։

Պատրիարքարանի իրավապաշտպան Ալի Էլբեյօղլու
ն ընդգծում է, որ հնարավոր չէ «Սուրբ Հակոբ» հիմանդրամը լուծարված համարել, երբ այն նույն անվանումով գոյություն ունի միջազգային իրավական ասպարեզում։ Բացի այդ, Երուսաղեմի պատրիարքարանը արտերկրում գործող հաստատություն լինելով, Թուրքիայի իշխանությունները չեն կարող այդ կառույցի գոյության մասին վճիռ կայացնել։

Փաստաբանի փոխանցած տեղեկություններից պարզ է դառնում, որ Նուրհան պատրիարքը պահանջում է վերականգնել սեփականության իրավունքը 100-ից ավել կալվածքների նկատմամբ, որոնք ժամանակին պատկանել են «Սուրբ Հակոբ» հիմնադրամին:

Հիշեցնենք, որ վերջերս դատական գործընթացների շրջանակներում փաստաթղթերի քննարկման նպատակով Նուրհան պատրիարքը այցելել էր Ստամբուլ:

Աղբյուր`    Agos

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}