Իրավական12:25, 23 Մարտ 2018
Էրդողանը դատի է տվել իր կուսակցության հիմնադիրներից մեկին

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) հիմնադիրներից մեկի՝ նախկին քաղաքական գործիչ Աբդուլլարիֆ Շեների դեմ հայց է ներկայացվել՝ նախագահին վիրավորելու մեղադրանքով:
Շերեֆը, ով ժամանակին զբաղեցրել է Ֆինանսների նախարարի և փոխվարչապետի պաշտոնները, սակայն 2008 թվականին լքել է «ԱԶԿ»-ի շարքերը, մեղադրվում է իր թվիթերյան էջում նախագահի հասցեին վիրավորական արտահայտություններ պարունակող հրապարակումներ անելու մեջ:
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փաստաբանը Շեների համար 4 տարի 6 ամիս ազատազրկում է պահանջել՝ «նախագահին վարկաբեկելու միտումով արած զրպարտության, ծանր վիրավորանքների» մեղադրանքով:
Հետաքննության շրջանակներում ցուցմունք տված Շեները, չընդունելով իր մեղքը, պնդել է, որ հաքերները կոտրել են իր էջը և արել վերոնշալ գրառումները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |