Իրավական11:37, 30 Մարտ 2018
«Amnesty International»-ը Թուրքիայից պահանջում է ազատ արձակել ձերբակալված ուսանողներին

Բրիտանական «Amnesty International» իրավապաշտպան կազմակերպությունը հրատապ արշավ է սկսել՝ ի պաշտպանություն Թուրքիայում ձերբակալված ուսանողների։ Ինչպես հայտնի է, օրեր առաջ Աֆրինի ռազմական գործողությունների դեմ բողոքելու պատճառով ձերբակալվել էր Ստամբուլի Բողազիչի (Բոսֆորի) համալսարանի 11 ուսանող:
Կազմակերպության կողմից ստորագրություններ հավաքելու նպատակով հրապարակված տեքստի համաձայն՝ ուսանողների խաղաղ ընդդիմադիր ելույթները համապատասխանում են խաղաղ հավաքների և խոսքի ազատության իրավունքի մասին օրենքի նորմերին։
«Amnesty International»-ի հայտարարությունն ուղղված է Թուրքիայի արդարադատության և ներքին գործերի նախարարություններին։ Պահանջվում է անմիջապես և առանց նախապայմանների ազատ արձակել ձերբակալված ուսանողներին։ Կոչ է արվում վարչական պատասխանատվության չենթարկել նրանց և թույլ տալ շարունակել իրենց ուսումը։
Հայտարարության համաձայն՝ ձերբակալված ուսանողներից 7-ի նկատմամբ հարցաքննության փուլում բռնություն է կիրառվել և վատ վերաբերմունք է ցուցաբերվել։ Իրավապաշտպան կազմակերպությունը պահանջել է հետաքննել այդ դեպքերը, ինչպես նաև՝ կանխել հետայսու ձերբակալված ուսանողների նկատմամբ նմանատիպ վերաբերմունքի կրկնությունը։
Հիշեցնենք, որ մարտի 19-ին Բողազիչի համալսարանում մի խումբ ուսանողներ քաղցրավենիք (լոխում) էին բաժանել՝ ի պատիվ Աֆրինում թուրքական ուժերի հաղթանակի։ Այդ երևույթից վրդովված մեկ այլ խումբ ուսանողներ բողոքել էին նման քայլի դեմ՝ հայտարարելով, որ բռնազավթման և կոտորածի պատվին լոխում բաժանել չի կարելի։
Միջադեպից օրեր անց ելույթ ունեցած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ այդ ուսանողները ահաբեկիչներ են և նրանք կհեռացվեն համալսարնից։ Մարտի 22-23-ին Աֆրինի գործողությունների դեմ բողոքած ուսանողները ձերբակալվել էին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |