Իրավական07:50, 12 Ապրիլ 2018
Էրդողանին վիրավորելու համար նա կարող է դատապարտվել ավելի քան 4 տարվա բանտարկության

Անկարայի գլխավոր հանրապետական դատախազությունը պահանջել է դադարեցնել Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի պատգամավորական անձեռնմխելիությունը։
Ընդդիմադիր կուսակցապետը հունվարի 5-ին Բեշիքթաշի թաղապետարանի մոտ ունեցած ելույթի ժամանակ մեղադրել էր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող FETÖ-ի (Գյուլենական համայնք) հետ կապի մեջ։
Այդ ելույթից հետո Էրդողանը դատական հայց էր ներկայացրել Քըլըչդարօղլուի դեմ: Հայցի հիման վրա ընդդիմադիր գործիչը մեղադրվել է «Հանրապետության նախագահին վիրավորելու» մեջ։
Եթե անձեռնամխելիության դադարեցման պահանջը բավարարվի, ապա Քըլըչդարօղլուի դեմ դատական գործ կարող է հարուցվել՝ 1 տարի 2 ամսից մինչև 4 տարի 8 ամիս ազատազրկման պահանջով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |