Իրավական14:30, 01 Մայիս 2018
Հրապարակվել է թուրքական ընդդիմադիր «Zaman» թերթի աշխատակիցների դատավճիռը
Ստամբուլի ծանր հանցանքների 13-րդ դատարանում հրապարակվել են Թուրքիայում փակված ընդդիմադիր«Zaman» թերթի 15 աշխատակիցների դատավճիռները։
Միջանկյալ նշենք, որ «Zaman» թերթը փակվել էր 2016 թվականին: Այն համարվում էր իսլամի հայտնի քարոզիչ ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենի հիմնած շարժման լրատվական օրգանը: Իսկ վերջիններիս մի շարք անդամները կալանավորվել էին «ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու» մեղադրանքի հիման վրա։
15 մեղադրյալներից 10-ը մեղադրվել են «Ահաբեկչական կազմակերպությանն անդամակցության» և «Թուրքիայի խորհրդարանը և կառավարությունը լուծարելու փորձի», ինչպես նաև «ահաբեկչական կազմակերպությանն աջակցելու» մեջ։ Իսկ 5-ը արդարացվել են։
10 մեղադրյալներից Հաքան Թաշդելենը, Ահմեթ Մեթին Սեքիզքարդեշը, Ֆարուք Աքքանը դատապարտվել են 9 տարվա ազատարկման։ Մեղադրյալներ Օսման Նուրի Արսլանը, Ահմեթ Իրեմը, Յուքսել Դուրգութը դատապարտվել են 7 տարվա ազատազրկման։ Մնացած անդամները դատապարտվել են մինչև 3 տարվա ազատազրկման։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։
Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |