Իրավական09:27, 03 Մայիս 2018
Թուրքիայում շարունակվում է գյուլենականների «որսը». 70 զինվորական է ձերբակալվել

Թուրքիայի Քոնիա նահանգի հանրապետական դատախազության կողմից գյուլենականների դեմ իրականացվող հետաքննության շրջանակներում 70 զինվորականի վերաբերյալ ձերբակալման որոշում է կայացվել:
Իրավապահները 34 նահանգում համաժամանակյա գործողություն են սկսել:
Նշվում է, որ իսլամի հայտնի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենի հիմնադրած ու երկար տարիներ ղեկավարած գյուլենական համայնքի անդամները բացահայտվել են նույն կառույցի հետ կապերի համար ավելի վաղ ձերբակալված անձանց հարցաքննությունների արդյունքում:
Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները հենց Գյուլենին են մեղադրում 2016 թվականի հուլիսի 15-ին երկրում զինվորականների մասնակցությամբ տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձը նախաձեռնելու մեջ: Թուրքական իշխանությունները բազմաթիվ անգամ դիմել են ԱՄՆ-ի ղեկավարությանը՝ կոչ անելով Թուրքիային հանձնել ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում բնակվող Գյուլենին: ԱՄՆ-ի իշխանությունների կողմից այդ դիմումները չբավարարելը թուրք-ամերիկյան հարաբերություններում վերջին ժամանակներում առկա լարվածության պատճառներից մեկն է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |