• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 17:37
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական09:12, 03 Մայիս 2018

Լրագրողներ առանց սահմանների. «Թուրքիայում օրենքի գերակայությունը հանգչող հուշ է դարձել»

Լրագրողներ առանց սահմանների. «Թուրքիայում օրենքի գերակայությունը հանգչող հուշ է դարձել»

Աշխարհում մայիսի 3-ին նշվում է Մամուլի ազատության օրը, որը 1993 թվականին հռչակվել էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ՝ հետևելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ընդհանուր համաժողովի ընթացքում մշակված առաջարկություններին:

Մամուլի ազատության համաշխարհային օրվա նախօրեին «Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է աշխարհի տարբեր երկրներում մամուլի ազատության վերաբերյալ իր ամենամյա զեկույցը:

Զեկույցում հարևան Թուրքիան, մամուլի ազատության առումով, 180 երկրների շարքում զբաղեցրել է 157-րդ տեղը: Ընդ որում` նշվում է, որ ներկայումս Թուրքիայում մամուլի ազատությունը վերջին 30 տարվա կտրվածքով ամենավատ վիճակում է գտնվում:

«Լրագրողների ամենամեծ բանտը համարվող Թուրքիան այս տարվա դասակարգման մեջ նահանջել է ևս երկու հորիզոնականով: Մեծ թվով լրագրողներ, որոնք մեկ տարուց ավել առանց դատական վճռի գտնվում էին բանտերում, այս տարի մասսայաբար դատվեցին և մեղադրվեցին 2016 թ հուլիսի դեպքերի հետ առնչություն ունենալու մեջ:  Գրեթե 2 տարի տևող արտակարգ դրության շնորհիվ բազմակարծությունը ամբողջությամբ վերացվել է, ինչն էլ նպաստավոր պայմաններ է ստեղծել երկրում սահմանադրական փոփոխություններ անելու և Էրդողանի իշխանության պահմպանման համար: Այլևս այս երկրում օրենքի գերակայությունը հանգչող հուշ է դարձել:  Եվ այն փաստը, որ 2018 թվականի հունվար ամսին Սահմանադրական դատարանը որոշեց ազատ արձակել ձերբակալված 2 լրագրողի, սակայն այդ որոշումը այդպես էլ կյանքի չկոչվեց, տալիս է իրավիճակի ամփոփիչ գնահատականը»,-ասվում է զեկույցում:

 

Աղբյուր`    BBC

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}