Իրավական09:09, 24 Մայիս 2018
Հունաստանը թուրք զինվորականին ապաստան տրամադրելու որոշում է կայացրել

Հունաստանի դատական բարձրագույն խորհուրդը քննարկել է կառավարության միջնորդությունը, որով պահանջվում էր չեղարկել թուրք զինվորական Սուլեյման Օզքայնաքչըին ապաստան տրամադրելու որոշումը։
Թուրքիայում 2016թ. ռազմական հեղաշրջման փորձից հետո 8 թուրք զինվորական փախել էր Հունաստան և ապաստան խնդրել տեղի իշխանություններից։ Թուրքիան Հունաստանից արդեն 2 տարի է, ինչ պահանջում է նրանց արտահանձնումը, սակայն պաշտոնական Աթենքը անընդհատ մերժում է։
Հունաստանի կառավարության վերոնշյալ միջնորդությունը մերժվել է, և դատական բարձրագույն խորհուրդը իր կողմից նախկինում կայացված որոշումը թողել է անփոփոխ։
Թուրքական աղբյուրը նշում է, որ այս որոշումը, հավանաբար, կտարածվի մնացած թուրք զինվորականների վրա։
Վերոնշյալ որոշումը խիստ դժգոհություն է առաջացրել Թուրքիայում: Հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի արտգործնախարարությունը։
«Հունաստանի դատական բարձրագույն խորհուրդը, չհետևելով միջազգային օրենքներին, հեղաշրջման փորձի մասնակից Սուլեյման Օզքայնաքչըին փաստորեն ապաստան է տրամադրում: Սրանով Հունաստանը միջազգային հանրությանը ցույց տվեց, որ հեղաշրջման փորձ իրականացրածներին պաշտպանող և աջակցող երկիր է։ Մենք այդ քայլը խստիվ դատապարտում ենք։ Հույս ունենք, որ առաջիկայում Հունաստանի արդարադատության համակարգը նման սխալներ չի գործի»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |