Իրավական13:55, 29 Մայիս 2018
Էրդողանը դատի է տվել նախագահի թեկնածուին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատարան հայց է ներկայացրել ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությունից» (CHP-ԺՀԿ) նախագահի թեկնածու առաջադրված Մուհարրեմ Ինջեի դեմ: Գործող նախագահն Ինջեից նաև փոխհատուցում է պահանջում:
Դատական գործ հարուցելու համար հիմք է հանդիսացել Մուհարրեմ Ինջեի՝ հանրահավաքներից մեկի ժամանակ արած հայտարարությունը, թե Էրդողանը «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP-ԱԶԿ) հիմնելուց առաջ այցելել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգ:
Նշենք, որ Փենսիլվանիա նահանգում բնակվող իսլամի հայտնի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին Թուրքիայի իշխանությունները մեղադրում են 2016թ հուլիսի 15-ին երկրում ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ:
Էրդողանն արձագանքել է Ինջեի պնդումներին՝ հայտարարելով, որ ընդդիմադիր գործիչը պարտավոր է ապացուցել իր խոսքերի ճշմարտացիությունը, հակառակ դեպքում նա վախկոտ է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |