Իրավական13:51, 04 Հունիս 2018
Էրդողանին վիրավորելու համար թուրք ծաղրանկարիչը բանտարկվել է

Թուրքիայում ձերբակալվել է ծաղրանկարիչ Նուրի Քուրթջեբեն, որը մեղադրվում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեջ:
Նա ձերբակալվել է այն բանից հետո, երբ Վերաքննիչ դատարանը վերահաստատել է նրան 1 տարի 2 ամիս և 15 օր ազատազարկման դատապարտելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը: Ծաղրանկարիչը ձերբակալվելուց հետո տեղափոխվել է Յալովայի բանտ:
Ըստ դատարանի որոշման՝ Քուրթջեբեն 2015 թվականին հեղինակած մի շարք ծաղրանկարներում վիրավորել է նախագահ Էրդողանին:
Քուրթջեբեի փաստաբան Էրդեմ Աքյուզը, դժգոհելով դատարանի որոշումից, հայտնել է, որ ամբողջ աշխարհում ընդունված է, որ արվեստի գործիչներն իրենց ստեղծագործություններն ազատորեն ներկայացնելու և քաղաքականությամբ զբաղվողներին քննադատելու ավելի շատ ազատություն ունեն, քան ուրիշները:
Փաստաբանը, քննադատելով դատարանին թերի որոշման համար, ընդգծել է «Դատարանի որոշման մեջ անգամ նշված չէ, թե Քուրթջեբեի որ նկարը և արտահայտությունն են վիրավորանք պարունակում: Բացի այդ հաշվի չեն առնվել և չեն ուսումնասիրվել Քուրթջեբեի հայտարարություններն այն մասին, որ որոշ մարդիկ մուտք են գործել իր ֆեյսբուքյան էջ և իր փոխարեն գրառումներ արել»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |