Իրավական11:18, 08 Հունիս 2018
Թուրքիայում լրագրողների նկատմամբ ճնշումները շարունակվում են

Թուրք իրավապահները գիշերը բերման են ենթարկել լրագրողուհի Էջե Սևիմ Օզթուրքին Ստամբուլի ոստիկանություն: Նրան կասկածում են պաշտոնական Անկարայի կողմից ահաբեկչական համարվող գյուլենական համայնքի հետ կապեր ունենալու մեջ: Մեղադրվում է սոցիալական ցանցերում գյուլենական համայնքի օգտին գրառումներ անելու մեջ։
Աղբյուրը նշում է նաև, որ լրագրողուհին պարբերաբար Twitter միկրոբլոգի իր էջում հրապարակել է 2016-ի ռազմական հեղաշրջման փորձին առնչվող տարատեսակ տեղեկություններ:
Օզթուրքին բերման ենթարկելու վերաբերյալ տեղեկությունը հայտնվել է նաև իր Twitter-ի էջում։ Նա Թուրքիայի մեդիաոլորտում հայտնի է որպես անկախ լրագրող:
Gece 02:30 sularında Gazeteci Ece Sevim Öztürk gözaltına alınıp İstanbul Emniyet Müdürlüğüne götürülmüştür. Gelişmeleri ilerleyen saatlerde buradan aktaracağız. #GazetecilikSuçDegildir
— Ece Sevim ÖZTÜRK (@ecesevimm) June 8, 2018
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |