Իրավական10:24, 20 Հունիս 2018
ՄԻԵԴ-ը Թուրքիայի դեմ հերթական դատավճիռն է արձակել

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Թուրքիային պարտավորացրել է 10.000 եվրո փոխհատուցում վճարել:
Դրա համար պատճառ է հանդիսացել այն, որ Թուրքիայի Թունջելի (Դերսիմ) նահանգի Հոզաթ շրջանի 2 բնակիչներ` Մեսութ Գեյիքը և Էմրահ Սարըթաշը դատապարտվել են 10 տարվա ազատազրկման համերգի ժամանակ հնչեցրած վանկարկումների համար:
Ըստ ՄԻԵԴ-ի` դրանով Թուրքիայում խախտվել է վերոնշյալ մարդկանց խոսքի ազատության իրավունքը:
Նրանք Թուրքիայում կալանավորվել են «ահաբեկչական կազմակերպության» հետ կապեր ունենալու մեղադրանքի հիման վրա:
Թուրքական աղբյուրը չի նշում, թե ինչ վանկարկման մասին է խոսքը:
Նշվում է, որ այս գործով ՄԻԵԴ-ին դիմել են կալանավորված անձանց փաստաբանները:
Աղբյուր` Doğan Haber
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |