Իրավական07:17, 22 Հունիս 2018
Թուրքիայում ձերբակալվում են քրդերի թեմայով սոցցանցերում գրառում կատարողներին

Թուրք իրավապահները ձերբակալել են 11 քաղաքացու, որոնք մեղադրվում են սոցիալական ցանցերում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ )և նրա թևերից մեկը համարվող «Քրդական համայնքների միության» (KCK-ՔՀՄ) օգտին քարոզչություն անելու համար:
Քաղաքացիների այդ գործողությունը դիտվել է որպես տեռորիզմի պրոպագանդա, քանի որ «ՔԲԿ»-ը և «ՔՀՄ»-ը Անկարայի կողմից համարվում են ահաբեկչական ուժեր:
Անկարայի նահանգապետարանի պաշտոնական հաղորդագրությունում նշվում է, որ ձերբակալման օպերացիան իրականացվել է ժանդարմերիայի կողմից և հանրապետական դատախազության համակարգմամբ:
Ձերբակալվածների տներում և աշխատանքի վայրերում կատարվել է խուզարկություն, որի ընթացքում հայտնաբերվել է զենք-զինամթերք:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |