Իրավական12:43, 27 Հունիս 2018
Թուրքիայում ձերբակալվել է 99 զինվորական, այդ թվում՝ 1 գեներալ

Անկարայի գլխավոր հանրապետական դատախազությունը «Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության» (FETÖ՝ գյուլենական համայնք) գործով հետաքննության շրջանակներում 99 զինվորականի ձերբակալման որոշում է կայացրել:
Զինվորականներից մեկը Թուրքիայի օդուժի պահեստազորի սպա, գեներալ-լեյտենանտ է, երկուս՝ մայոր, 31-ը՝ կապիտան, 65-ը՝ ավագ լեյտենանտ:
Նշվում է, որ նախկինում նրանցից 78-ի նկատմամբ FETÖ-ի հետ կապեր ունենալու մեղադրանքով վարչական տույժ է կիրառվել, իսկ 21-ի նկատմամբ 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո նույն մեղադրանքով վարույթ էր սկսվել:
Նշենք, որ Թուրքիայի իշխանությունները 2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայում իրականացված ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ մեղադրում են գյուլենական համայնքի հիմնադիր ամերիկաբնակ Ֆեթուլլահ Գյուլենին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |