Իրավական10:41, 29 Հունիս 2018
Քրդամետ կուսակցությունը դատի է տվել Թուրքիայի ներքին գործերի նախարարին

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (ԺԴԿ-HDP) դատական հայց է ներկայացրել ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի դեմ։
Կուսակցության համանախագահ Փերվին Բուլդանը երեկ հայտարարել էր, որ Սոյլուն իրենց ուղղված սպառնալիքներ է հնչեցրել։
ԺԴԿ-ի ներկայացրած հայցում մասնավորապես ասված է․ «Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն ԱԶԿ-ի («Արդարություն և զարգացում կուսակցություն-AKP») ներսում իր դիրքերն ամրապնդելու նպատակով մամուլին հանձնած հեռախոսազրույցի ձայնագրության մեջ բացահայտորեն սպառնացել է ԺԴԿ–ին և կուսակցության համանախագահ Փերվին Բուլդանին՝ հայտարարելով․ «Դուք արդեն ապրելու իրավունք չունեք»։
Հայցում նշվում է նաև, որ Սոյլուն սպառնացել է, թե Աղրը բնակավայրում քարը քարի վրա չի թողնի՝ ինչպես դա եղել է Սուրում, Նուսայբինում և Ջիզրեում։ Հաղորդվում է, որ թուրք նախարարը ոչ միայն հաստատել է, որ նշված ձայնագրությունում իր ձայնն է հնչում, այլև ընդգծել է, որ իր հայտարարությունները դեռ մասամբ են հրապարակվել մամուլում։
Մեղադրող կողմի պնդմամբ՝ Սուլեյման Սոյլուի գործողությունները համախատասխանում են Թուրքիայի քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածին, այն է՝ կյանքի և ֆիզիկական անձեռնմխելիությանն ուղղված սպառնալիք։ Այդ հանցանքի համար նախատեսվում է 6 ամսից մինչև 2 տարի ազատազրկում։
Թուրքիայի քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածի հատկանիշներով նախարարը կարող է մեղադրվել սոցիալական, կրոնական, ռասսակայն կամ էթնիկ առանձնահատկություններով միմյանցից տարբերվող հանրային խմբերի միջև իրար նկատմամբ քեն և ատելություն հրահրելու մեջ։ Սույն հանցանքի համար նախատեսված է ազատազրկում մեկից մինչև երեք տարի ժամկետով։
Սոյլուն մեղադրվել է նաև ԺԴԿ կուսակցությունն ու նրա առաջնորդներին պարբերաբար և համակարգված ձևով թիրախավորելու, նրանց դեմ ուղղված հարձակումներ հրահրելու մեջ։ Ինչպես հայտնի է, ԺԴԿ-ի գրասենյակի, կուսակցության կազմակերպած հանրահավաքների և նմանատիպ միջոցառումների իրականացման վայրերը մի քանի անգամ հարձակումների են ենթարկվել, ինչի հետևանքով տասնյակ զոհեր և հարյուրավոր վիրավորներ են եղել:
Ըստ դատական հայցի՝ ներքին գործերի նախարարը պետք է անձամբ պատասխանատվություն կրի իր սադրիչ գործողությունների բոլոր հնարավոր հետևանքների համար։ Այս մեղադրանքների հիման վրա ԺԴԿ ներկայացուցիչը դատարանից պահանջել է հետաքննություն սկսել և արդար դատավարության արդյունքում պատժել մեղավորներին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |