Իրավական07:52, 02 Հուլիս 2018
Անկարայում ձերբակալվել են ցամաքային ուժերի գնդապետներ և փոխգնդապետներ

Անկարայի հանրապետական գլխավոր դատախազությունը գյուլենականների ու քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (PYD-ԺՄԿ) գործով ընթացող հետաքննության շրջանակներում 68 զինվորականի ձերբակալելու որոշում է կայացրել:
Նրանց շարքերում կա 22 գնդապետ և 27 փոխգնդապետ: Բոլորն էլ թուրքական բանակի ցամաքային ուժերի հրամկազմից են: Նրանք կասկածվում են գյուլենական համայնքի հետ կապ պահպանելու և գաղտնի կապուղիներով տեղեկատվություն փոխանցելու մեջ:
Կասկածյալներին հայտնաբերելու և բերման ենթարկելու օպերացիան իրականացրել է թուրքական ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչության հատուկջոկատայինները:
Նշենք, որ գյուլենական համայնքն Անկարայի կողմից ճանաչված է որպես ահաբեկչական կառույց, իսկ առաջնորդ ամերիկաբնակ Ֆեթուլլահ Գյուլենը մեղադրվում է 2016-ին Թուրքիայի ռազմական հեղաշրջման փորձ նախաձեռնելու մեջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |