Իրավական07:36, 25 Հուլիս 2018
Թուրքական կազմակերպությունները քննադատել են մամուլի ազատության սահմանափակումները

Թուրքիայի լրագրողների միությունը (TGS), «Disk Basın-İş» կազմակերպությունն ու Թուրքիայի լրագրողների համայնքը (TGC) Թուրքիայում մամուլի գրաքննության դադարեցման 110-րդ տարելիցի առթիվ հայտարարություն են տարածել։
TGS –ն ընդգծել է, որ թեև գրաքննությունը պաշտոնապես դադարեցվել է, բայց իրականում երկրի մամուլի 90 տոկոսը նախագահական պալատի վերահսկողության տակ է, իսկ ամենամեծ մեդիա–կառույցները ենթարկվում են պալատից ստացվող հեռախոսազանգ-հրահանգներին կամ ղեկավարվում կառավարությանը ենթակա կոմիսարների կողմից։
Հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիայում 143 լրագրող գտնվում են անազատության մեջ՝ իրենց կատարած հարապարակումների պատճառով։ «Մի երկրում, որտեղ 10 տարվա ընթացքում 10․000 լրագրող առանց աշխատանքի է մնացել, լրագրողներն ու լրագրությունը թիրախավորված են, հնարավոր չէ խոսել մամուլի ազատության և ժողովրդավարության մասին», -ասված է հայտարարությունում։
Իսկ «Disk Basın-İş»-ի կողմից հրապարակված հայտարարության մեջ ասված է․ «2018թ․ հուլիսի 24-ին լրանում է Թուրքիայում մամուլի գրաքննության դադարեցման 110-րդ տարելիցը։ Այնինչ մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ գրաքնննությունը շատ ավելի է սաստկացել։
Լրագրողները պատժվում են իրենց հրապարակած լուրերի պատճառով։ Իսկ նույն լուրը հրապարակող իշխանամետ մամուլը վայելում է կյանքը։ Լրագրողներն ու լրագրությունը ռիսկի են ենթարկված»։
Կազմակերպությունը մեկ առ մեկ անդրադարձել է հանրային նշանակություն ունեցող իրադարձությունների ու զարգացումների վերաբերյալ իշխանությունների կողմից մամուլին տրված հրահանգներին ու սահմանափակումներին՝ հիշեցնելով նաև բանտերում գտնվող լրագրողների մասին։
Իսկ TGC կազմակերպությունը կոչ է արել դադարեցնել մամուլի և խոսքի ազատության նկատմամբ կիրառվող արգելքներն ու սահմանափակումները։ Ընդգծվել է հանրության՝ տեղեկատվություն ստանալու իրավունքը։ «Համոզված ենք, որ ժամանակակից զարգացած երկրների շարքին հնարավոր է դասվել միայն այն դեպքում, երբ հանրությունը լիովին օգտվում է իր իրավունքներից ու ազատություններից, հաշտ ու ներդաշնակ է իր ներսում։ Այս պատճառով ակնկալում ենք նաև, որ բանտերում գտնվող լրագրողները վերջապես ազատություն ստանան»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |