• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 17:18
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական09:31, 26 Հուլիս 2018

Էրդողանին վիրավորելու մեղադրանքով շվեյցարաբնակ կինը կարող է բանտում հայտնվել նորածին զավակի հետ

Էրդողանին վիրավորելու մեղադրանքով  շվեյցարաբնակ կինը կարող է բանտում հայտնվել նորածին զավակի հետ

Շվեյցարիայում բնակվող թուրք ընտանիքը քայքայվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով հարուցված դատական գործի պատճառով։

Շվեյցարիայում երկրորդ անգամ ամուսնացած Սելվեր Քուրթը առաջին ամուսնությունից ծնված, ներկայումս Թուրքիայի Մերսին քաղաքի համալսարանում սովորող դստերն այցելելու նպատակով 2017թ․ սեպտեմբերին մեկնել է Թուրքիա։ Հինգ ամսական հղի Քուրթը Թուրքիայում գտնվելու ընթացքում մեղադրվել է սոցիալական ցանցերում Թուրքիայի և իշխող կուսակցության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեջ։

Վերջինիս պնդմամբ՝ նշված գրառումներն իր անվամբ գրանցված հաշվից կատարել է ամուսինը՝ Հյուսեյին Քուրթը։ Շվեյցարիայում գտնվող Հյուսեյին Քուրթը ևս ընդունել է իր մեղքը։ Սակայն կնոջ դեմ «պետության նախագահին վիրավորելու» և «ահաբեկչական խմբավորման պրոպագանդա» կատարելու մեղադրանքով երկու տարբեր քրեական գործ է հարուցվել։ Սելվեր Քուրթին արգելվել է հեռանալ Թուրքիայից, նա օդանավակայանից հետ է ուղարկվել։

Քանի դեռ դատավարությունը շարունակվում է, երկրից հեռանալու արգելքը չի չեղարկվի։ Այդ պատճառով  շվեյցարաբնակ կինը հարկադրված է եղել Թուրքիայում մենակ լույս աշխարհ բերել և այնուհետև միայնակ խնամել իր երեխային։ Ավելին, եթե դատավարության արդյունքում Սելվեր Քուրթն, այնուամենայնիվ, ազատազրկման դատապարտվի, նրա հետ բանտում կհայտնվի նաև նրա նորածին երեխան։

Աղբյուր`    Cumhuriyeticom.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}