Իրավական06:10, 26 Հուլիս 2018
Թուրքիայում կալանավորված ամերիկացի հոգևորականի նկատմամբ սահմանվել է տնային կալանք

Իզմիրի ծանր հանցանագործությունների դատարանը ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի նկատմամբ բանտային կալանքի փոխարեն տնային կալանք սահմանելու որոշում է կայացրել։
Վերջինիս սպառնում է 35 տարվա ազատազրկում։ Նա մեղադրվում է «լրտեսության», ինչպես նաև «գյուլենական համայնքի» և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հետ կապ ունենալու մեջ։
Մի քանի օր առաջ՝ հուլիսի 18-ին, նույն Իզմիրի դատարանը որոշում էր կայացրել երկարաձգել Բրանսոնի կալանավորման ժամկետը, ինչը մեծ դժգոհություն էր առաջացրել ԱՄՆ-ում։
Մեղադրյալի փաստաբանը Բրանսոնի խափանման միջոցը փոխելու միջնորդություն էր ներկայացնել, որտեղ դատարանի ուշադրությունն էր հրավիրել Բրանսոնի առողջական վիճակի վրա։ Դատարանը, հաշվի առնելով ներկայացված հանգամանքները, որոշել է մինչև դատավարության ավարտը տնային կալանք սահմանել Բրանսոնի նկատմամբ։
Թուրքական դատարանի որոշումը գոհունակությամբ է ընդունել ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն:
«Ողջունում ենք Բրանսոնի նկատմամբ տնային կալանք սահմանելու որոշումը, սակայն դա բավարար չէ։ Առ այսօր Բրանսոնի դեմ որևէ հավաստի ապացույց չի ներկայացվել։ Թուրք պաշտոնյաներին կոչ ենք անում այս գործը անհապաղ լուծել արդար կերպով»,-ասել է Պոմպեոն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |