Իրավական14:04, 26 Հուլիս 2018
Թուրքիայում կրկին Գերմանիայի քաղաքացի է կալանավորվել

Թուրքիայում Գերմանիայի ևս մեկ քաղաքացի է կալանավորվել։ Հաթայում գտնվող իր տանը ձերբակալված Դեննիս Է․-ն մեղադրվում է ահաբեկչական խմբավորման օգտին քարոզչություն անելու մեջ։ Դատական նիստից հետո Գերմանիայի քաղաքացի հանդիսացող մեղադրյալը տեղափոխվել է Իսքենդերունի բանտ, որտեղ նա կգտնվի ողջ դատավարության ընթացքում։
Գերմանիայի արտգործնախարարությունը հաստատել է Թուրքիայում իրենց քաղաքացու ազատազրկման փաստը և նշել, որ դեպքի առթիվ իրենք արդեն կապ են հաստատել թուրքական իրավապահ կառույցների հետ։
Ավելի վաղ՝ 2017թ․ հուլիսին Գերմանիայի քաղաքացի, «Ձախերի» կուսակցության ներկայացուցիչ Դիլան Դյուզգյունը ձերբակալվել էր Թուրքիայի Դալամանի օդանավակայանում։ Վերջինս Թուրքիայում էր գտնվում հանգստի նպատակով և տեղյակ չէր, որ ֆեյսբուք սոցիալական ցանցում կատարած գրառումների պատճառով Թուրքիայում իր վերաբերյալ ձերբակալման որոշում է կայացվել։
Իսկ հունիսին Թուրքիայում ձերբակալվել էր Գերմանիայի քաղաքացի, քուրդ երգիչ Հոզան Ջանեն։ Հունիսի 24-ի ընտրությունների առթիվ քրդամետ ընդդիամդիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությանն (ԺԴԿ-HDP) աջակցելու նպատակով Էդիրնեյում գտնվող Ջանեն մեղադրվել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն անդամակցության մեջ։
Հիշեցնենք նաև, որ Թուրքիայի և Գերմանիայի հարաբերություններոը երկար ժամանակ ծայրահեղ լարված էին Գերմանիայի քաղաքացի լրագրող Դենիզ Յուջելի և իրավապաշտպան Պետեր Շթոյդների կալանավորման պատճառով։ Սակայն 2016թ․ հեղաշրջման փորձից հետո անդադար երկարաձգվող արտակարգ դրության ռեժիմի դադարեցման մասին հայտարարությունից հետո Գերմանիան մեղմացրել էր Թուրքիայի դեմ կիրառվող տնտեսական պատժամիջոցներն ու Թուրքիա մեկնող զբոսաշրջիկներին ուղղված զգուշացումները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |