Իրավական07:13, 15 Օգոստոս 2018
Թուրքիայի պաշտպանության նախարարը Հունաստան պաշտոնական այց կատարելու հրավեր է ստացել

Հունաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել Թուրքիայում ազատ արձակված հույն 2 զինվորականի մասին։
Նախօրեին թուրքական դատարանն ազատ էր արձակել այն հույն զինվորականներին, ովքեր այս տարվա մարտին պատահմամբ հատել էին թուրք-հունական սահմանը և ձերբակալվել։
«Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամմենոսը հեռախուսազրույց է ունեցել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ։ Կամմենոսը գոհունակությամբ է ընդունել հույն զինվորականների ազատ արձակումը և Աքարին պաշտոնական այցով հրավիրել Հունաստան»։
Լրատվամիջոցներում տեսակետ է շրջանառվում, որ սա կարող է դրական ազդեցություն ունենալ թուրք-հունական հարաբերությունների կարգավորման գործում։ Նման կարծիք է հայտնել մասնավորապես Հունաստանի փոխարտգործնախարար Գերոգիոս Կատրունգալոսը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |