Իրավական07:08, 21 Օգոստոս 2018
Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանատան վրա հարձակման գործով 2 ձերբակալված կա

Օգոստոսի 20-ին Անկարայում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան վրա տեղի ունեցած զինված հարձակման գործով 2 մարդ է ձերբակալվել:
Ըստ Անկարայի նահանգապետարանի տարածած հայտարարության՝ զինված հարձակումը կատարելու կասկածանքով ձերբակալվել են Ահմեթ Չ., և Օսման Գ. անունով քաղաքացիները, որոնց մոտ հայտնաբերվել է միջադեպի ժամանակ օգտագործված 9 մմ տրամաչափի ատրճանակը: Հայտնաբերվել է նաև այն մեքենան, որով հարձակվողները փախուստի են դիմել հարձակումն իրականացնելուց հետո:
Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ի առավոտյան 05։00 սահմաններում Անկարայի Աթաթուրքի անվան պուրակով անցնող ավտոմեքենայից կրակ էր բացվել ԱՄՆ դեսպանատան շենքի ուղղությամբ։ Վնասվել էին դեսպանատան պահակակետի պատուհանի ապակիները, զոհեր կամ վիրավորներ չեն եղել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |