• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 17:18
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական07:51, 28 Օգոստոս 2018

Թուրքիայում կալանավորված ամերիկացի հոգևորականի դատական գործը քննվելու է Սահմանադրական դատարանում

Թուրքիայում կալանավորված ամերիկացի հոգևորականի դատական գործը քննվելու է Սահմանադրական դատարանում

ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև լարվածության պատճառ հանդիսացող ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի դատական գործն արդեն քննելու է Սահմանադրական դատարանը: 

Բրանսոնի ազգությամբ հայ դատապաշտպան Ջեմ Հալավուրթը նշել է, որ Սահմանադրական դատարանը վերջին ատյանն է, ու դրանից հետո կսպառվեն Թուրքիայում ներքին իրավական միջոցները: Եթե դատարանը բացասական որոշում կայացնի, ապա կարող են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ):

Փաստաբանը կարծում է, որ եթե Սահմանադրական դատարանը գործի ամբողջովին իրավական սահմաններում,  ապա Բրանսոնը պետք է ազատ արձակվի: Նա նաև ընդգծել է, որ իրենք առաջնորդվում են իրավական ընթացակարգով և գործում օրենքի տառին համապատասխան:

ՄԻԵԴ-ի նախկին դատավոր Ռըզա Թյուրմենը, անդրադառնալով Բրանսոնի դատական գործի քննությանը Սահմանադրական դատարանում, հայտնել է, որ Բրանսոնի փաստաբանը ճիշտ է գործում և դատական գործընթացն այժմ անցնում է «ամենավտանգավոր փուլը»:

Թյուրմենը նշել է, որ  ինչքան ձգձգվեց բանտարկության և հետո տնային կալանքի հետ կապված գործընթացը, այնքան օրինախախտումներն էլ ավելի շատացան:

Դրանից զատ ՄԻԵԴ-ի նախկին դատավորը պարզաբանել է, որ շատ կարևոր է, որ Սահմանադրական դատարանը հստակ որոշում կայացնի` ամեն տեսակ ճնշումից հեռու, դատական գործի ողջ մանրամասները քննելով, բացահայտի դատական գործընթացում տեղի ունեցած բոլոր սխալները: 

Թյուրմենը նույնպես տեղեկացրել է, որ եթե Սահմանադրական դատարանը բացասական որոշում կայացնի, ապա  դատական գործը քննվելու է ՄԻԵԴ-ում, որը կարող է հայտարարել, որ Թուրքիայի ՍԴ-ն չունի արդյունավետ ներքին իրավական միջոցներ:

Ակնկալվում է, որ Բրանսոնի հաջորդ  դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին:

Հիշեցնենք, որ Թուրքիայում ահաբեկչական կառույցների հետ կապ ունենալու և լրտեսություն անելու մեղադրանքով կալանավորված Էնդրյու Բրանսոնի խափանման միջոցը  հուլիսի  26-ին (2018թ.) թուրքական  դատարանը  փոխել  էր՝ սահմանելով տնային կալանք: Չնայած ԱՄՆ-ի իշխանությունները   ողջունել  էին  դատարանի    որոշումը,  այնուամենայնիվ,    այն    համարել  էին ոչ  բավարար:

Բրանսոնի փաստաբանն գոստոսի 17-ին դատարանին դիմել է Բրանսոնի նկատմամբ սահմանված տնային կալանքը և Թուրքիայի սահմաններից դուրս գալու արգելքը վերացնելու միջնորդությամբ, սակայն այս անգամ ևս դատարանը մերժել էր առարկությունը:

Աղբյուր`    Demokrathaber

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}