• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 17:18
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական08:00, 29 Օգոստոս 2018

Թուրքիայում ամերիկացի հոգևորականի գործով նոր «գաղտնի վկա» է հայտնվել

Թուրքիայում ամերիկացի հոգևորականի գործով նոր «գաղտնի վկա» է հայտնվել

Թուրքիայում ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի դեմ նոր մեղադրանքներ առաջադրելու փորձ է արվում:

Թուրք-ամերիկյան հարաբերությունների ճգնաժամի պատճառ դարձած Բրանսոնի  դատական գործի հետ կապված նոր զարգացումներ են ի հայտ եկել:

Գործով նոր վկա է ներգրավվել, ով ցանկացել է, որ իր անձը գաղտնի մնա:

Ըստ թուրքական աղբյուրի՝ անձը, ով դիմել է «գաղտնի վկա»  լինելու համար, հայտնել է, որ Բրանսոնը անգլիացի և ամերիկացի ընկերների հետ միասին կրոնական առաքելություն է իրականացրել, իսկ ինքը նրանց համար որոշ ժամանակ թարգմանչի և էքսկուրսավարի ծառայություն է մատուցել: 

«Գաղտնի վկան» Իզմիրի հանրապետական գլխավոր դատախազություն դիմել է 2018թ. մայիսի 9-ին:

Վկայի խոսքերով Բրանսոնն ու ընկերները Ստամբուլի «Իսթիքլալ»  պողոտայում «Յիղիթ» հայտարարությունների գրասենյակում քրիստոնեությամբ հետաքրքրվող անձանց համար հայտարարություն են տվել և վերջիններիս հետ առանձին հանդիպումներ կայացրել:

«Գաղտնի վկայի» համոզմամբ` Բրանսոնը քրդերին քրիտոնեացնելու համար Ֆերիքյոյում հավաքներ է կազմակերպել:

Ըստ գաղտնի վկայի ցուցմունքի` Օրթաքյոյում գյուլենական իսրայելցի իմամի հետ հանդիպման ժամանակ սեղանին դրված է եղել  «Քուրդիստանի» քարտեզը:

Վկան պատմել է նաև Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենական շարժման բարեգործական գումարների մասին:  Վկայի պնդմամբ` ավելի ուշ բարեգործական գումարները նավով, ծովային ճանապարհով տեղափոխել են Իսրայել:   

«Գաղտնի վկան» հաղորդում է, որ միևնույն ժամանակ   իրանցիների հետ նավթային առևտրով էր զբաղված: Հսկայածավալ ապրանքներ էր գրանցված  վկայի անունով: Բարեգործական գումարները հավաքում էին նաև  Սիրքեջիում գտնվող հավաքատեղիում, որից հետո կրկին ծովային ճանապարհով տեղափոխում: 

Հիշեցնենք, որ Թուրքիայում ահաբեկչական կառույցների հետ կապ ունենալու և լրտեսություն անելու մեղադրանքով կալանավորված Էնդրյու Բրանսոնի խափանման միջոցը  հուլիսի  26-ին (2018թ.) թուրքական  դատարանը  փոխել  էր՝ սահմանելով տնային կալանք: Չնայած ԱՄՆ-ի իշխանությունները   ողջունել  էին  դատարանի    որոշումը,  այնուամենայնիվ,    այն    համարել  էին ոչ  բավարար:

Բրանսոնի փաստաբանն գոստոսի 17-ին դատարանին դիմել է Բրանսոնի նկատմամբ սահմանված տնային կալանքը և Թուրքիայի սահմաններից դուրս գալու արգելքը վերացնելու միջնորդությամբ, սակայն այս անգամ ևս դատարանը մերժել էր առարկությունը:

Աղբյուր`    Superhaber

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}