Իրավական14:02, 07 Սեպտեմբեր 2018
Թուրքիայի դատարանը Դեմիրթաշին դատապարտեց 4 տարվա ազատազրկման

Սեպտեմբերի 7-ին թուրքական դատարանը որոշում է կայացրել Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության նախկին համանաագահ Սելահաթթին Դեմիրթաշի և պատգամավոր Սըրրը Սյուրեյյա Օնդերի գործով։
Դատարանի որոշմամբ՝ Դեմիրթաշը դատապարտվել էլ 4 տարի 8 ամիս ազատազրկման։ Իսկ Օնդերը՝ նույն մեղադրանքով դատապարտվել է 3 տարի 4 ամիս ազատազրկման։
Երկուսի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել այն բանից հետո, երբ 2013թ.-ին Դեմիրթաշը մահմեդական նովրուզ տոնի ժամանակ հանդես էր եկել ելույթով, իսկ Օնդերը ներկա էր գտնվել այդ ելույթին։
Ստամբուլի ծանր հանցանքների դատարանը նրանց մեղադրել էր այն բանում, որ այդ ելույթների ժամանակ նրանք Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» օգտին քարոզչություն են իրականացրել։
Տեղեկացնենք, որ Դեմիրթաշը 2016թ. կալանավորված է։ Նրան առաջադրված են յլ մեղադրանքներ ևս։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |