Իրավական06:53, 12 Սեպտեմբեր 2018
Ավստրիան Թուրքիայից պահանջել է ազատ արձակել ձերբակալված ավստրիացի լրագրողին

Ավստրիան Թուրքիայից պահանջել է ազատ արձակել ձերբակալված ավստրիացի լրագրող Մաքս Զիրնգասթին:
Ավստրիայի կառավարության խոսնակ Պետեր Լաունսկի Թիֆֆենթհալը այս առթիվ հայտարարել է. «Ավստիայի կառավարությունը կոչ է անում Թուրքիային կամ հրապարակել ձերբակալության պատճառները, կամ անմիջապես ազատ արձակել մեր լրագրողին»:
Զիրնգասթի ձերբակալության վերաբերյալ «Twitter»-ում կատարած հրապարակման մեջ խոսնակը նաև նշել է, որ Ավստրրիան կողմ է մամուլի և խոսքի ազատությանը` առանց նախապայմանների: Թիֆֆենթհալը հավելել է, որ իրենք Ավստրիայի դեսպանության միջոցով աջակցություն են ցուցաբերում իրենց քաղաքացուն:
Հիշեցնենք, որ ավստրիացի լրագրող, ավստրիական «Re:volt» ամսագրի թղթակից Զիրնգասթը ձերբակալվել էր սեպտեմբերի 11-ի առավոտյան: Նա մեղադրվում է «ահաբեկչությանը» սատարելու, ինչպես նաև «քաղաքական հրապարակումներ» անելու մեջ: «Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը ևս Թուրքիային կոչ է արել անհապաղ ազատել Զիրնգասթին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |