Իրավական13:14, 24 Սեպտեմբեր 2018
Դինքի սպանության գործը քննող դատավորը կփոխվի

Պոլսահայ անվանի լրագրող և հրապարակախոս, «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով «դատական պատվիրակությունը» (դատավորների կազմը) փոխվել է: Ալի Իհսան Հորասանը, ով նախկինում պատվիրակության ղեկավարն էր, տեղափոխվելու է այլ դատարան:
Դատավորին տեղափոխելու որոշումը կայացվել է Թուրքիայի դատավորների և դատախազների խորհրդի կողմից: Առայժմ հայտնի չէ, թե ով կփոխարինի Հորասանին:
Նշենք, որ սեպտեմբերի 24-ին Ստամբուլում ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանում տեղի է ունեցել Դինքի սպանության գործով հերթական դատական նիստը:
Շարունակվել են հանցավոր անփութության մեջ մեղադրվող 85 կասկածյալների անձանց ներգրավմամբ դատալսումները: Մեղադրյալների թվում են Ֆեթուլլահ Գյուլենը, նախկին դատախազ Զեքերիյա Օզը, լրագրողներ, ժանդարմերիայի ներկայացուցիչների և նախկին ոստիկանության ծառայողներ:
Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է Ստամբուլում գտնվող «Ակոս» թերթի խմբագրության դիմաց՝ 2007 թվականի հունվարի 19-ին: Նրա սպանության գործով դատը Թուրքիայի ամենաաղմկահարույց դատական գործերից մեկն է, որ շարունակվում է արդեն 11 տարի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |