Իրավական13:00, 25 Սեպտեմբեր 2018
Թուրքիայում ձերբակալվել է 10 զինվորական
Թուրքիայի Քահրամանմարաշի հանրապետական դատախազության կողմից իրականացված հետաքննության շրջանակում երկրի 6 նահանգներում կազմակերպված համաժամանակյա գործողությունների արդյունքում ոստիկանական ստորաբաժանումները ձերբակալել են զինված ուժերում նախկինում ծառայություն իրականացնող զինվորականների:
Նրանք մեղադրվում են զինված ուժերի ներսում գործող գյուլենականների ցանցին անդամակցելու և կապի գատնի մեթոդներով հաղորդակցվելու մեջ:
Դատախազությունը 10 զինվորականի նկատմամբ կալանավորման որոշում է կայացրել: Կասկածյալների թվում են պաշտոնաթող ենթասպաներ: Կասկածյալների տներում հայտնաբերվել և առգրավվել է մեծ քանակությամբ թվայնացված ինֆորմացիա:
Հիշեցնենք, որ գյուլենական համայնքը Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն: Իսկ վերջինիս առաջնորդ, իսլամի քարոզիչ ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթթուլահ Գյուլենը մեղադրվում է 2016-ի հուլիսին ռազմական հեղաշրջման փորձ նախաձեռնելու մեջ:
Թուրքական իշխանությունները բազմիցս դիմել են ԱՄՆ-ի ղեկավարությանը՝ կոչ անելով արտահանձնել ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում բնակվող Գյուլենին, բայց ապարդյուն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։
Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |