Իրավական11:08, 26 Սեպտեմբեր 2018
Թուրքական դատարանը ազատազրկման որոշում է կայացրել 26 դատավորի և դատախազի նկատմամբ

Թուրքիայում ազատազրկման որոշում է կայացվել 26 նախկին ռազմական դատավորի և դատախազի նկատմամբ:
Անկարայի 16-րդ ծանր հանցագործությունների դատարանում տեղի ունեցած դատական նիստին մասնակցել են մի շարք մեղադրյալներ և փաստաբաններ: Դատարանը վերջին խոսքի հնարավորություն է ընձեռնել մեղադրյալներին: Դատարանը 26 մեղադրյալից մի մասի նկատմամբ 6 տարի 3 ամիս, իսկ մյուս մասի նկատմամբ 7 տարի 6 ամիս ազատազրկման որոշում է կայացրել: Նրանք մեղադրվում են «զինված ահաբեկչական խնբավորմանն անդամակցելու մեջ»:
Ըստ թուրքական աղբյուրի` նրանք պետք է բարձր պաշտոններ զբաղեցնեին գյուլենականների կողմից ձևավորված «Արտակարգ դատարաններում»: Դա բացահայտվել է 2016թ. հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի ընթացում: «Արտակարգ դատարանները» գործելու էին հեղաշրջման հաղթանակից հետո:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում ռազմական ճանապարհով պետական հեղաշրջման փորձ էր կատարվել, որը, սակայն, հուլիսի 16-ի դրությամբ արդեն լիովին ճնշվել էր: Օդուժի կիրառմամբ իրագործված հեղաշրջման փորձի հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, եղել է 248 զոհ և 2.196 վիրավոր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |