Իրավական09:40, 03 Հոկտեմբեր 2018
Թուրքիայում ձերբակալվել է Washington Post-ի թղթակիցը

Սաուդյան Արաբիայի վերաբերյալ քննադատական հոդվածներով հայտնի ամերիկյան հայտնի «Washington Post» թերթի թղթակից Ջեմալ Քաշըքչըն ձերբակալված պահվում է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում:
«Washington Post»-ի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ նախօրեին արաբական երկրի հյուպատոսարան գնացած Քաշըքչըն այնտեղից դուրս չի եկել, և որևէ մեկը չի կարողանում կապ հաստատել նրա հետ:
Ամերիկյան թերթի ղեկավարներից Էլի Լոպեզի հայտարարության մեջ ասված է հետևյալը. «Ջեմալի հետ չենք կարողանում կապ հաստատել և շատ անհանգիստ ենք: Ցնորամտություն կլինի, եթե նա ձերբակալված լինի իր գրած հոդվածների ու լուրերի պատճառով: Հույս ունենք, որ նա լավ է և շուտով կկարողանանք կապ հաստատել իր հետ»:
Նշվում է, որ Քաշըքչըի հավանական ձերբակալության մասին լուրը հայտնել են նրա նշանածը և մտերիմ ընկերը: Վերջինները նշել են, որ Քաշըքչըն Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան է այցելել ամուսնալուծության վերաբերյալ փաստաթղթերը վերցնելու նպատակով ու այնտեղից դուրս չի եկել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |