Իրավական07:33, 03 Հոկտեմբեր 2018
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ․ «Ուզում ենք, որ Բրանսոնը րոպե առաջ վերադառնա հայրենիք»

ԱՄՆ-ը հերթական անգամ կոչ է արել Անկարային՝ ազատ արձակել Թուրքիայում տնային կալանքի տակ գտնվող բողոքական եկեղեցու ամերիկացի քահանա Բրանսոնին։ Վերջինս մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող FETÖ-ի (Ֆեթհուլլահական ահաբեկչական խմբավորման) անդամ լինելու մեջ։
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիզեր Նոյերթը հայտարարել է, որ Բրանսոնը պետք է րոպե առաջ վերադառնա հայրենիք։
Վաշինգտոնում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը Նոյերթին հարցրել է, թե արդյոք ճիշտ է այն տեղեկությունը, որ Բրանսոնը հոկտեմբերի կեսին ազատ կարձակվի։ Պետքարտուղարության խոսնակը պատասխանել է․
«Ես չեմ կարող դա հաստատել։ Սակայն մենք միանշանակ ցանկանում ենք, որ քահանա Բրանսոնը որպե առաջ հայրենիք վերադառնա։ Առանց այդ էլ այս գործընթացը չափից շատ երկարեց»։
Նոյերթը նշել է, որ Բրանսոնի գործով հերթական դատական նիստը կայանալու է հոկտեմբերի 12-ին։ Նա հավելել է, որ Բրանսոնի հետ վերջին անգամ կապ են հաստատել ամերիկյան հյուպատոսարանի աշխատակիցների միջոցով՝ շուրջ մեկուկես շաբաթ առաջ։
«Մենք շարունակելու ենք այս հարցով սերտ բանակցությունները Թուրքիայի կառավարության հետ։ Սակայն հավելյալ տեղեկությունների համար ստիպված եմ ձեզ խնդրել, որ դիմեք գործով փաստաբանին»,:
Հիշեցնենք, որ 20 տարի Թուրքիայում բնակված Բրանսոնը ահաբեկիչների հետ կապի մեղադրանքով ձերբակալվել և կալանավորվել է 2016թ․ դեկտեմբերին։ Բրանսոնի կալանավորման պատճառով ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև լուրջ լարվածություն է առաջացել, կողմերը միմյանց համար փոխադարձ տնտեսական պատժամիջոցներ են սահմանել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |