Իրավական11:55, 03 Հոկտեմբեր 2018
Թուրքիայում ձերբակալված ամերիկացի հոգևորականի փաստաբանը դիմել է Սահմանադրական դատարան

Թուրքիայում ձերբակալված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի փաստաբանը իր պաշտպանյալի` «տնային կալանքը և Թուրքիայի սահմաններից դուրս գալու արգելքը վերացնելու միջնորդությամբ» դիմել է Սահմանադրական դատարան:
Ավելի վաղ, Բրանսոնի ազգությամբ հայ փաստաբան Ջեմ Հալավուրթը նույն պահանջով դիմել էր Ստամբուլի դատարան, այնուհետև Իզմիրի ծանր հանցագործությունների դատարան, սակայն դիմումը մերժվել էր:
Հալավուրթի՝ դատարան ուղղված դիմումով պահանջվում էր, որ դատական նիստի շրջանակներում նախ և առաջ քննվի այն դիմումը, որի պառճառով Բրանսոնը դեռևս տնային կալանքի տակ է:
Դիմումում նաև նշվում էր, որ ամերիկացի հոգևորականին տնային կալանքի մեջ պահելը հակաիրավական է և հակասում է սահմանադրությանը:
Հիշեցնենք, որ Բրանսոնը մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող կառույցների («Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության» (FETÖ-Գյուլենական համայնք) և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) հետ կապ ունենալու և լրտեսություն անելու մեջ: Բրասոնի ձերբակալությունը դիվանագիտական ճգնաժամ էր առաջացրել Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |