Իրավական07:50, 04 Հոկտեմբեր 2018
Կալիֆորնիայի նահանգապետը վետո է դրել հակաթուրքական օրինագծի վրա

ԱՄՆ-ի Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը վետո է դրել հայազգի սենատորի կողմից ներկայացված Սենատի 1597-րդ օրինագծի վրա:
Օրինագիծը 2018թ. օգոստոսի 29-ին հաստատվել էր Կալիֆորնիայի Սենատի կողմից, որից հետո օրենքի ուժ հաղորդելու համար այն ներկայացվել էր նահանգապետ Ջերի Բրաունին:
Սենատի 1597-րդ բանաձևում մասնավորապես նշվում է`
«Նահանգային օրենսդրական նախագիծը արգելում է Կալիֆորնիայի պաշտոնյաների և ուսուցիչների թոշակների հիմնադրամներին (CalPERS եւ CalSTRS) որևէ ներդրում կատարել թուրքական կառավարությանը պատկանող,վերջինիս կողմից կառավարվող կամ նրա հետ առնչվող տնտեսական ձեռնարկություններում: Հիմնադրամները նաև պատրավոր են հետ վերցնել նախկինում կատարած իրենց ներդրումները՝ Միացյալ Նահանգների դաշնային իշխանության կողմից Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու որոշմանը հաջորդող վեց ամիսների ընթացքում»:
Բանաձևում շեշտվում է, որ այս քայլերը արվում են որպես հակազդեցություն՝ Հայոց Ցեղասպանության իրողությունը հերքելու Անկարայի վարքագիծին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |