• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
22 Հունիս, 2026
Երկուշաբթի 20:11
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական09:09, 10 Հոկտեմբեր 2018

Թուրքիայում կորած սաուդցի լրագրողը հավանաբար սպանվել է Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում

Թուրքիայում կորած սաուդցի լրագրողը հավանաբար սպանվել է Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում

Թուրքական ոստիկանությունը հետաքննում է սաուդցի ընդդիմադիր լրագրողի գործը, ով հոկտեմբերի 2-ին մտել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան, ինչից հետո հարազատները չեն կարողացել կապ հաստատել նրա հետ, և առ այսօր անհայտ է մնում նրա գտնվելու վայրը:

Թուրքական ոստիկանությունն առավել  հավանական է համարում այն վարկածը, որ Քաշըքչըն սպանվել է Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանի շենքում: Նախօրեին էլ հրապարակված տեղեկություններից պարզ է դարձել, որ հոկտեմբերի 2-ին մասնավոր ինքնաթիռով Ստամբուլ են ժամանել 9 սաուդցի տղամարդիկ, որոնք կասկածվում են Քաշըքչըի սպանությունն իրականացնելու մեջ: Թուրքական ոստիկանությունը քաղաքի տարբեր տեղերի անվտանգության տեսախցիկների տեսագրության համադրումից պարզել է, որ Ստամբուլ ժամանած 9 սաուդցիները օդանավակայանից մեկնել են հյուրանոց, այնտեղից էլ՝ հյուպատոսարան, ավելի ուշ դուրս են եկել հյուպատոսարանից և նույն օրը վերադարձել Սաուդյան Արաբիա:

Հյուպատոսարանի անվտանգության տեսախցիկների ստուգման արդյունքում հայտնաբերվել է լրագրողի մուտքի տեսագրությունը, սակայն որևէ տեսախցիկ չի ֆիքսել վերջինիս՝ հյուպատոսարանի շենքից դուրս գալու պահը:

Այժմ ոստիկանությունը ուսումնասիրում է սաուդցիների խմբի հետագիծը՝ պարզելու համար, թե արդյոք նրանք աննկատ կերպով հյուպատոսարանի շենքից հանել են լրագրողի մարմինը և թաղել որևէ տեղ:

Հավանական է համարվում նաև այն հանգամանքը, որ խումբը մասնատել է լրագրողի մարմինը և տեղավորելով իրենց ուղեբեռի մեջ՝ կարողացել է անցկացնել օդանավակայանի ստուգումներն ու տեղափոխել Սաուդյան Արաբիա:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին թուրքական մամուլում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Սաուդյան Արաբիայի վերաբերյալ քննադատական հոդվածներով հայտնի լրագրող, ամերիկյան «Washington Post» թերթի թղթակից Ջեմալ Քաշըքչըն մուտք է գործել Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանի շենք և այնտեղից դուրս չի եկել:  

Սկզբում ենթադրվում էր, որ Քաշըքչըն ձերբակալված պահվում էր Ստամբուլում հյուպատոսարանի շենքում, սակայն օրեր անց արդեն սկսեց շրջանառվել վերջինիս սպանված լինելու վարկածը: 

Նշվում է, որ Սաուդյան Արաբիայի քաղաքացի հանդիսացող Քաշըքչըն հյուպատոսարան էր այցելել ամուսնալուծության վերաբերյալ փաստաթղթերը վերցնելու նպատակով:

ԱՄՆ-ում բարձրագույն կրթություն ստացած Քաշըքչըն աշխատել է տարբեր սաուդական լրատվամիջոցներում՝ մշտապես հանդես գալով իշխանություններին քննադատող հոդվածներով: Իր երկրում հետապնդումների ենթարկված լրագրողը վերջին շրջանում թղթակցում էր ամերիկյան «Washington Post» թերթին, որտեղ նույնպես հանդես էր գալիս Սաուդյան Արաբիայի իշխանություններին քննադատող հոդվածներով:

Աղբյուր`    Haberler.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}