Իրավական06:15, 12 Հոկտեմբեր 2018
Թուրքիայում մեկնարկում է ամերիկացի հոգևորականի գործով 4-րդ դատական նիստը (լուսանկարներ)

Հոկտեմբերի 12-ին Թուրքիայի Իզմիր քաղաքում մեկնարկում է տևական ժամանակ անազատության մեջ գտնվող ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի գործով 4-րդ դատական նիստը։ Բրանսոնին սպառնում է մինչև 35 տարվա ազատազրկում։
Նա մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող կառույցների («Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության» (FETÖ-Գյուլենական համայնք) և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) հետ կապ ունենալու և լրտեսություն անելու մեջ: Բրասոնի ձերբակալությունը դիվանագիտական ճգնաժամ էր առաջացրել Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև: ԱՄՆ-ն մի շարք պատժամիջոցներ է կիրառել Թուրքիայի նկատմամբ։ Մի քանի ամիս առաջ առողջական խնդիրների պատճառով թուրքական դատարանը որոշել էր Բրանսոնի նկատմամբ սահմանել տնային կալանք։
Արդեն հայտնի է, որ վաղ առավոտյան Բրանսոնը ոստիկանների հատուկ հսկողությամբ տեղափոխվել էր Իզմիրի դատարան, որտեղ և տեղի է ունենալու նիստը։
Դատալսումից առաջ Բրանսոնի հետ հանդիպել է Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանատան բարձրաստիճան պաշտոնյա Ջեֆրի Հովենիերը։ Զրույցը տևել է 45 րոպե։ Զրույցից հետո ամերիկացի պաշտոնյան հրաժարվել է լրագրողների հետ խոսել և որևէ մանրամասներ չի հաղորդել։
Հայտարարություն է արել ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նոյերթը։ Նա հերքել է ամերիկյան NBC հեռուստաալիքի առաջ քաշած այն պնդումը, թե ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև Բրանսոնի հարցում կա որևէ պայմանավորվածություն։ Ըստ NBC-ի՝ այսօր կայանալիք դատական նիստի ժամանակ հնարավոր է որոշ մեղադրանքներ հանվեն Բրանսոնի վրայից։ Ավելին, ամերիկյան հեռուստաալիքը նշել է, որ դրանից հետո Բրանսոնը ազատ է արձակվելու և վերադառնալու է հայրենիք։
Հայտնի է նաև, որ նմանատիպ պնդում էր քաշել ամերիկյան «The Wall Street Journal»-ը։ Ըստ վերջինիս` Բրանսոնի ազատարձակման դիմաց Վաշինգտոնը պարտավորվելու է վերացնել այն պատժամիջոցները, որոնք սահմանվել էին Բրանսոնին ազատ չարձակելու պատճառով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |