• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 16:03
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական14:23, 12 Հոկտեմբեր 2018

Թուրքիայում կալանավորված ամերիկացի հոգևորականն ազատ արձակվեց

Թուրքիայում կալանավորված ամերիկացի հոգևորականն ազատ արձակվեց

Թուրքիայում  ահաբեկչական համարվող կազմակերպության հետ կապ ունենալու մեղադրանքով արդեն 2 տարուց ավելի կալանքի տակ պահվող ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի նկատմամբ դատարանը կայացրել է որոշում։

Հոկտեմբերի 11-ին Իզմիրի ծանր հանցանքների դատարանում ընթանում էր Բրանսոնի գործով 4-րդ դատական նիստը։  Նրան սպառնում էր մինչև 35 տարվա ազատազրկում։ Այսօր տեղի ունեցած դատական նիստից հետո դատախազությունը պահանջել էր Բրանսոնի նկատմամբ սահմանել 5-15 տարվա ազատազրկում։

Սակայն դատարանը համեմատարաբար մեղմ պատիժ է սահմանել։ Բրանսոնը դատապարտվել է 3 տարի 1 ամիս և 15 օր ազատազրկման։  Հաշվի  առնելով  բանտում Բրանսոնի անցկացրած ժամանակը` դատարանը համարել է, որ ամերիկացի հոգևորականը կրել է իր պատիժը և ազատ է արձակել նրան։ Բրանսոնը կալանավորվել էր 2016թ. կեսերին։

Վերացվել է նաև Թուրքիայից դուրս գալու արգելքը նրա նկատմամբ։

Հիշեցնենք, որ Բրանսոնը մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող կառույցների («Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության» (FETÖ-Գյուլենական համայնք) և «Քուրդիստանի բանվորական կուսակցության»  (PKK-ՔԲԿ) հետ կապ ունենալու և լրտեսություն անելու մեջ:

Աղբյուր`    Yenisafak

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}