Իրավական07:47, 17 Հոկտեմբեր 2018
Ամերիկացի հոգևորական. «Թուրքիայում 8 հոգու համար նախատեսված բանտախցում 20 հոգի է պահվում»

Թուրքիայում շուրջ երկու տարի կալանավորված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնը ազատ արձակվելուց հետո ամերիկյան «ABC» հեռուստաալիքի «Բարի լույս Ամերիկա» ( Good Morning America) ծրագրի եթերում պատմել է թուրքական բանտում անցկացրած օրերի մասին:
Հոկտեմբերի 12-ին Իզմիրում տեղի ունեցած դատի վճռով ազատ արձակված հոգևորականը եթերում նշել է, որ Թուրքիայում գտնվելու տարիներին քաղաքական որևէ գործունեությամբ չի զբաղվել, ինչի մեջ իրեն մեղադրում են:
Բրանսոնը պարզաբանել է, որ Թուրքիա մեկնելու պատճառը` մարդկանց Հիսուս Քրիստոսի մասին պատմելն է եղել:
«Կարծում եմ, որ այժմ Թուրքիայում ամենաատելի մարդկանցից մեկն եմ»,- ընդգծել է հոգևորականը:
Նա պատմել է, որ 2016թ. ձերբակալությունից հետո օրերով մենախցում է պահվել և մանրամասնել. «Դժվար է, երբ մեն-մենակ ես մնում բանտում: Այդ օրերը շատ ծանր էին: Միայն աղոթքներս էին, որ ինձ խելացնորության չէին հասցնում»:
Բրանսոնի խոսքով` ավելի ուշ նրան տեղափոխել են 8 հոգու համար նախատեսված բանտախուց, որտեղ նա մնացել է 20 բանտարկյալի հետ:
«Նրանք բոլորը մոլի մահմեդականներ էին: Ձերբակալվել էին որպես մահմեդական ահաբեկիչներ՝ գյուլենականների հետ կապ ունենալու մեղադրանքով: Այս տեսակետից այդ խցում մնալը նման էր մզկիթում ապրելուն»- պատմել է ամերիկացի hոգևորականը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին Իզմիրի ծանր հանցագործությունների դատարանում ընթացել է Բրանսոնի գործով 4-րդ դատական նիստը։ Նրան սպառնում էր մինչև 35 տարվա ազատազրկում։ Դատարանը Բրանսոնին դատապարտել էր 3 տարվա ազատազրկման։ Բայց հաշվի առնելով բանտում Բրանսոնի անցկացրած ժամանակը` դատարանը համարել էր, որ ամերիկացի հոգևորականն արդեն կրել է իր պատիժը և ազատ էր արձակել նրան, ինչից հետո Բրանսոնը վերադարձել էր ԱՄՆ:
Բրանսոնը կալանավորվել էր 2016թ. կեսերին՝ Թուրքիայում ահաբեկչական համարվող կազմակերպությունների հետ կապ ունենալու մեղադրանքով։ Բրանսոնի կալանավորվելու առնչությամբ թուրք-ամերիկյան հարաբերություները խիստ լարվել էին։ ԱՄՆ-ն այդ հարցում Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար մի շարք տնտեսական պատժամիջոցներ էր սահմանել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |