• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 16:03
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական07:37, 17 Հոկտեմբեր 2018

Թուրքական ոստիկանությունը գյուլենականության կասկածանքով ձերբակալել է 20 դասախոսի

Թուրքական ոստիկանությունը գյուլենականության կասկածանքով ձերբակալել է 20 դասախոսի

Թուրքիայում դեռևս շարունակվում է 2016-ին երկրում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո լայն թափ ստացած գյուլենականների որսը: Այս անգամ ձերբակալվածները համալսարանականներ են: Ստամբուլի դատախազության կողմից գյուլենականների համալսարանական ցանցի դեմ իրականացվող մի հետաքննության շրջանակներում ընդհանուր առմամբ 4 համալսարանի նախկին և ներկա 37 աշխատակցի վերաբերյալ ձերբակալության որոշում է կայացվել:

Իրականացված գործողության ընթացքում Ստամբուլում, Սաքարիայում և Գազիանթեփում (Այնթափ) ձերբակալվել է 20 դասախոս:

Նշվում է, որ բոլոր ձերբակալվածների հեռախոսներում հայտնաբերվել է «Bylock» հավելվածը, որից ըստ թուրքական ոստիկանության՝ օգտվել են գյուլենականները միմյանց հետ գաղտնի հաղորդակցվելու նպատակով:

Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսի 15-ին թուրքական զինված ուժերի մի խումբ զինվորականներ եւ սպաներ փորձեցին հեղաշրջում կատարել: Հիմնական առճակատումը տեղի ունեցավ Ստամբուլում եւ Անկարայում, մահացավ 250 մարդ, ավելի քան 2 հազար մարդ էլ վիրավորեց: Տեղի ունեցածի  մեջ  Անկարան մեղադրում է իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, որը 1999 թվականից ապրում է ԱՄՆ-ում: Գյուլենի տասնամյակների ընթացքում ձևավորած կրոնական շարժումը հենց նրա անունով անվանվում էր Գյուլենական շարժում կամ Գյուլենական համայնք: Հեղաշրջման փորձից հետո թուրքական իրավապահ մարմինները ձերբակալեցին շարժման հազարավոր հետևորդների, որոնք աշխատում էին տարբեր պետական գերատեսչություներում:

Աղբյուր`    CNNTurk

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}