• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 16:03
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական13:46, 19 Հոկտեմբեր 2018

Թուրքիայի դպրոցներում «աշակերտի երդումը» վերականգնելու մասին որոշում է կայացվել

Թուրքիայի դպրոցներում «աշակերտի երդումը» վերականգնելու մասին որոշում է կայացվել

Թուրքիայի պետական խորհուրդը (պետական կառավարման ոլորտի առաջացող վեճերը կարգավորող բարձրագույն վարչական դատարան-խմբ.) որոշում է կայացրել երկրի տարրական դպրոցներում վերականգնել «աշակերտի երդում»-ը: Որոշումը կայացվել է Թուրքական կրթական արհմիության դիմումի հիման վրա:

Արհմիությունը դիմումի մեջ պետխորհրդից պահանջել է չեղյալ համարել 2013 թվականին կրթության մասին օրենքում կատարված այն փոփոխությունը, որով  հանվել է տարրական դպրոցներում ամեն օր դասերը սկսելուց առաջ բոլոր երեխաների կողմից ռասիստական «երդման» տեքստի պարտադիր արտասանությունը:

Փոփոխությունը իրականացվել էր 2013 թվականին Եվրամիության պահանջով էրդողանի նախաձեռնած Թուրքիայի «դեմոկրատացման փաթեթի» ընդունման շրջանակներում:

Մինչ այդ Թուրքիայի դպրոցներում սովորող բոլոր աշակերտներին (անկախ ազգային պատկանելությունից) ստիպում էին ամեն օր դասերը սկսելուց առաջ արտասանել «Թուրք եմ, ճիշտ եմ, աշխատասեր եմ» բառերով սկսվող երդման տեքստը:

Երդման արտասանությունը կրկին պարտադիր դարձնելու մասին պետխորհրդի որոշումը, որը դեռևս կարելի է բողոքարկել, ոչ միանաշանակ ռեակցիայի է արժանացել Թուրքիայում:   

Բարձրացած աղմուկի ֆոնին երկրի կրթության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ շեշտելով, որ որոշումը վերջնական չէ, ուժի մեջ չի մտել և հնարավոր է բողոքարկել:

Որոշումը դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլը: Վերջինս նշել է, որ պետական խորհուրդը անցել է իր իրավասության սահմանները և կայացրել մի որոշում որն իրեն վերագրված չէ սահամանդրությամբ:  Պետխորհրդի որոշումը ոգևորությամբ է ընդունել Էրդողանի գլխավորած իշխանական «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) հետ կոալիցիոն հարաբերություններ մեջ գտնվող «Ազգայնական շարժում կուսակցություն» (MHP-ԱՇԿ): ԱՇԿ-ի՝ «Թվիթերի» պաշտոնական էջում հայտնվել է «աշակերտի երդման» վերջաբանը՝ «Երջանիկ է նա, ով ասում է՝ թուրք եմ»:

«Երդումը» 1933թ. գրել է ընդամենը տասնութ ամիս կրթության նախարարի պաշտոնը զբաղեցրած Ռեշիթ Գալիփը: 1934-ից մինչև 2013 թվականը Թուրքիայի բոլոր տարրական դպրոցներում, այդ թվում՝ հայկական, այն ամեն առավոտ բարձրաձայն արտասանվում էր բոլոր աշակերտների կողմից:

Աղբյուր`    Sabah

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}