Իրավական12:27, 19 Հոկտեմբեր 2018
Չավուշօղլու. «Թուրքիան սաուդցի լրագրողի սպանության գործով ոչ մի երկրի ձայնագրություն չի տրամադրել»

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հերքել է այն լուրը, թե իբր սաուդցի լրագրող Ջեմալ Քաշըքչըի սպանության գործով ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոյին ձայնագրություններ են փոխանցվել:
Չավուշօղլուն ալբանացի գործընկեր Դիտմիր Բուշատիի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտնել է. «Խոսք անգամ գնալ չի կարող այն մասին, որ Թուրքիան Պոմպեոյին կամ էլ որևէ մեկին ձայնագրություն է տրամադրել: Թուրքիան հետաքննությունից ստացված որոշ տեղեկություններ և փաստեր ունի, բայց բացառվում է՝ որևէ երկրի հետ այս կամ այն տեղեկությամբ կիսվի»:
Արտգործնախարարի հավաստմամբ` Թուրքիան Քաշըքչըի գործի հետ կապված հետաքննության արդյունքները վերջնական պարզվելուց հետո դրանք թափանցիկ կերպով կներկայացնի ողջ աշխարհին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին թուրքական մամուլում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ «Washington Post» թերթի թղթակից Ջեմալ Քաշըքչըն մուտք է գործել Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանի շենք և այնտեղից դուրս չի եկել:
Սկզբում ենթադրվում էր, որ Քաշըքչըն ձերբակալված պահվում էր Ստամբուլում հյուպատոսարանի շենքում, սակայն օրեր անց արդեն սկսեց շրջանառվել վերջինիս սպանված լինելու վարկածը:
Նշվում է, որ Սաուդյան Արաբիայի քաղաքացի հանդիսացող Քաշըքչըն հյուպատոսարան էր այցելել ամուսնալուծության վերաբերյալ փաստաթղթերը վերցնելու նպատակով:
ԱՄՆ-ում բարձրագույն կրթություն ստացած Քաշըքչըն աշխատել է տարբեր սաուդական լրատվամիջոցներում՝ մշտապես հանդես գալով իշխանություններին քննադատող հոդվածներով: Իր երկրում հետապնդումների ենթարկված լրագրողը վերջին շրջանում թղթակցում էր ամերիկյան «Washington Post» թերթին, որտեղ նույնպես հանդես էր գալիս Սաուդյան Արաբիայի իշխանություններին քննադատող հոդվածներով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |