• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 16:02
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական07:47, 22 Հոկտեմբեր 2018

4 տարում 1369 սպանություն. Թուրքիայում աճում է կանանց սպանությունների թիվը

4 տարում 1369 սպանություն. Թուրքիայում աճում է կանանց սպանությունների թիվը

2015թ․ մինչ օրս Թուրքիայում 1369 կին է սպանվել։ Թուրքական «Milliyet» պարբերականի թղթակից Ահենք Բայազըթը վիճակագրական տվյալներ է ներկայացրել տղամարդկանց կողմից սպանված կանանց վերաբերյալ։

Ըստ այդմ՝  2015թ․ Թուրքիայում սպանված կանանց թիվը կազմել է 303, 2016թ․՝ 328, 2017թ․՝ 409, իսկ 2018թ․ 9 ամսում՝ 329։

Այդ դեպքերի թվում հատկապես մեծ աղմուկ են բարձրացրել երիտասարդ աղջիկների ու կանանց սպանությունները։ 2015թ․ փետրվարի 11-ին Մերսինում ավտոբուսի վարորդի կողմից սպանվեց 19-ամյա ուսանողուհի Օզգեջան Ասլանը, այդ դեպքից ընդամենը 8 օր անց Անթալիայում իր ընկերոջ կողմից սպանվեց 22-ամյա Հյուսնե Ասլանը։ Ստամբուլում 17-ամյա ուսանողուհի Հելին Փալանդյոքենը, Մուղլայում 18-ամյա Իփեք Քովանը և Ադանայում 28-ամյա Թյուրքան Սարըքայան սպանվեցին այն տղամարդկանց կողմից, ում իրենք մերժել էին։


2012թ․ Թուրքիան ստորագրել է Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (Ստամբուլի կոնվենցիա), որով ենթադրվում էր, որ  երկիրն ավելի արդյունավետ կպայքարի կանանց դեմ ուղղված բռնությունների դեմ։ Բայց, այնուամենայնիվ, վիճակագրությունը ցույց է տալիս, որ այդ պայքարը ոչ միայն ավելի արդյունավետ չի դարձել, այլև բռնությունն ավելի է շատացել, իսկ կանանց սպանությունների թիվը շարունակում է տարեցտարի աճել։

Աղբյուր`    Milliyet

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}