Իրավական11:50, 23 Հոկտեմբեր 2018
Էրդողանը հրաժարվում է ուսանողների դեմ ներկայացված բողոքից, դատարանը չի արդարացնում նրանց

Հոկտեմբերի 23-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի առաջին ատյանի 11-րդ ընհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել երկրի նախագահին վիրավորելու մեջ մեղադրվող «Միջին Արևելքի տեխնիկական համալսարանի» ուսանողների գործով դատական նիստը: Վերջիններս հուլիսի 6-ին համալսարանում տեղի ունեցած ավարտական արարողության ժամանակ Էրդողանին ծաղրող պաստառ էին ցուցադրել:
Փաստաբաններից Ֆարուք Չայըրը, նշելով, որ պաստառը երգիծական բնույթ է ունեցել, ասել է. «Դատարանի որոշման համաձայն` ծաղրանկարը վիրավորանք չի պարունակում: Պաշտպանյալներն օգտվել են քննադատելու իրենց իրավունքից: Նրանք անհատապես այցելել են նախագահին, որից հետո վերջինս հրաժարվել է դատարան ներկայացրած բողոքից: Ընդհանուր համաձայնության են եկել»:
Փաստաբանները արդարացման դատավճիռ են պահանջել դատարանից: Դատարանի որոշմամբ` կալանքը որպես խափանման միջոց փոխարինվել է ստորագրությամբ երկրից չբացակայելու պայմանով:
Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին ձերբակալված ուսանողները դատարանի որոշմամբ կալանավորվել են և մեղադրվել Թուրքիայի նախագահին վիրավորելու մեջ: 5 ձերբակալվածներից մեկը պաստառը տպագրած տպարանի աշխատակիցն է եղել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |